Անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատության է ենթարկել Վենեսուելայի գլխավոր դատախազին՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ուղղված նրա «սպառնալիքների» համար՝ հայտնում է Reuters-ը։

Դատախազ Թարեք Սաաբին անվանելով «անօրինական նախկին պաշտոնյա»՝ Բոլթոնը Twitter-ում գրել է, որ «լուրջ հետեւանքներ կլինեն նրանց համար, ովքեր փորձում են խափանել ժողովրդավարությունը եւ վնաս հասցնել Գուայդոյին»։

Ավելի վաղ Սաաբը Վենեսուելայի գերագույն դատարանին կոչ էր արել թույլ չտալ, որպեսզի Գուայդոն երկրից դուրս գա եւ սառեցնել նրա հաշիվները, ինչպես նաեւ հետաքննություն սկսել նրա հանդեպ՝ մեղադրելով այն բանում, որ այլ պետություններին օգնում է միջամտել երկրի ներքին գործերին։