Մի քանի ամսվա վեճերից հետո Լիբանանը մոտեցել է նոր կառավարության ձեւավորմանը։ Մրցակցող քաղաքական կուսակցությունների անդամները նշել են, որ նախարարների կաբինետը կարող է ձեւավորվել այս շաբաթվա վերջին՝ հայտնում է Reuters-ը։

Լիբանանին պետք է ձեւավորել կառավարություն, որպեսզի անցնի տնտեսական լայնածավալ այն խնդիրների լուծմանը, որոնց թվում է ՀՆԱ-ի 150 տոկոսը կազմող պետական պարտքը։

Խոսելով առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարություն ձեւավորելու մասին՝ Աբդուլ Ռահիմ Մրադը նշել է, որ դա հնարավոր է՝ հաշվի առնելով ներկա մթնոլորտը։

Նախօրեին վարչապետ Սաադ Ալ Հարիրին հայտարարել էր, որ այս շաբաթը որոշիչ կլինի կառավարության ձեւավորման ջանքերի համար՝ նախազգուշացնելով, որ դա իրավիճակը կարգավորելու «վերջին հնարավորությունն է»։