Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը գործարարներին կոչ է արել Վենեսուելայի հետ առեւտրի մեջ չմտնել։

«Իմ խորհուրդը բանկիրներին, գործակալներին, թրեյդերներին, միջնորդներին եւ մյուս բիզնեսմեններին՝ մի գնեք կամ վաճառեք վենեսուելական ապրանքներ, որոնք գողանում է վենեսուելացիներից Մադուրոյի մաֆիան։ Մենք պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել»,- Twitter-ում գրել է Բոլթոնը։

Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Նիկարագուայի մասնավոր Albanisa ընկերության դեմ, որը արտահանում եւ վաճառում է վենեսուելական նավթամթերքները։