Հոլիվուդի գլխավոր գիշերը` «Օսկարների» բաժանումը չի անցել առանց կատակների եւ զավեշտալի դեպքերի, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Մելիսա Լեոն, ստանալով «Օսկարը»` «Մարտիկը» ֆիլմի երկրորդ պլանի դերասանուհու համար, մարտիկի պես հայհոյանք էր ասել պաշտոնական ելույթի ժամանակ, որը ժամանակին հասցրել են փոխարինել ձայնային ազդանշանով:
Նրան ուղղակի խոսքերը չէին բավարարել` իր սերը արտահայտել Դեվիդ Ռասսելի ղեկավարության տակ աշխատող թիմի հանդեպ: Նրա գործընկեր Քրիստիան Բեյլը, եւս ստանալով արձանիկը, անմիջապես հանգստացրել է հանդիսատեսներին, նշելով, որ մտադիր չէ F տառով բառ ասել: Վերջինս 2009թ. նա ներողություն էր խնդրել, որ 36 անգամ ասել է նույն անպարկեշտ խոսքը «Տերմինատոր. թող գա փրկիչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Հատկանշական է, որ Քոլին Ֆերթը «Թագավորը խոսում է» ֆիլմում չէր խուսափում այդ բառից:
Մրցանակաբաշխությունն առանց զավեշտալի դեպքերի չի անցել: Էնն Հեթեուեյը հայտնվել է տղամարդու կոստյումով, իսկ Ջեյմս Ֆրանկոն` վարդագույն զգեստով եւ կեղծամով:





























