Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես կատուների օր։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մեկ, թե մի քանի կենդանի պահի։ Պետք է միայն հիշել, որ չորքոտանիների խնամքը բարդ եւ աշխատատար գործ է։
Նրանք սիրում են, երբ շոյում ես իրենց ականջները եւ կզակը, փոխարենը հատուցում են քնքշությամբ։
Կատվաբուծարանի սեփականատեր Ռուբեն Մինասյանը պատմում է. «Կարելի է անընդհատ նույն տեսակները բուծել, սակայն առավել հետաքրքիր է, երբ ամեն հաջորդ սերունդ գերազանցում է իր ծնողներին»։




























