ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
««Ռոսկոսմոս»-ին հանձնարարում եմ Մոսկվայի կառավարության հետ, գործընկերները եկել են ինձ մոտ, զեկուցել են, լավ նախագիծ է, համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել»,- ասել է նա։ Նրա խոսքերով, կենտրոնը պետք է ապահովի ոլորտի հիմնական կազմակերպությունների աշխատանքը, գիտական հետազոտությունների անցկացումը եւ կադրերի պատրաստումը։




























