Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հզոր պայթյունների շարք է գրանցվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ականատեսներին: Նշվում է, որ քաղաքի վրա թանձր ծուխ է բարձրանում: Միջադեպեր են գրանցվել քաղաքի տարբեր մասերում, զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, Տրիպոլիում պայթել է վառելիքով ցիստեռն, ինչը խուճապ է առաջացրել քաղաքացիների մոտ: Ներկայումս պարզ չէ` արդյոք պայթյունը դիվերսիա՞ է եղել:

Հավելենք, որ միջադեպի վայր են ուղղվել ոստիկաններն ու հրշեջ մեքենաները: Միջադեպի վայրում Քադաֆիի շատ կողմնակիցներ են հայտնվել: