Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի թաղման արարողության ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախկին վարչապետի թաղման արարողության ժամանակ մի տարեց մարդ փորձել է մոտենալ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, սակայն Գյուլի թիկնազորի պետ Օսման Չանգալը կտրել է տարեց մարդու ճանապարհը։ Այդ ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնել է Գյուլի թիկնազորի պետի թեւը նրան հետ հրել եւ ինչ որ բաներ ասել։

Դրանից հետո տարեց մարդը կարողացել է մոտենալ Թուրքիայի նախագահին եւ կարճատեւ զրույց ունենալ նրա հետ։