Հնագիտական հետազոտությունն անցկացվել էր երկրի կենտրոնում՝ ապագա շինարարության տարածքում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով The Times of Israel-ին: Համարվում է, որ 1600 տարի առաջ այդտեղ խոշոր քարհանքեր էին եւ հարուստ այգիներ, որտեղ աճեցնում էին խաղող:
Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խճանկարով հատակ ունեցող տան ավերակները: Անալիզը ցույց է տվել, որ խճանկարը ստեղծվել էր մ.թ. V դարում: Դրա վրա կար հունարեն գրառում:
Գրառման մեջ խնդրանք էր առ Աստված՝ օգնել Ադիոս վարպետին՝ տան տիրոջը: Հետազոտողները գտնում են, որ նա սամարացի էր: Մ.թ. V դարում տվյալ տարածաշրջանում ծաղկում էր սամարական մշակույթը, որը նաեւ փաստում են այդտեղ հայտնաբերված բազմաթիվ արտեֆակտները: Բացի այդ, այդ տեղանքի մոտակայքում հնագետները գտնել են նաեւ սամարական տաճարի մնացորդներ:





























