Հայաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է հրաժարվել սեկվեստրի գաղափարից, իսկ կրճատումներն իրականացնել ըստ նպատակահարմարության։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ: Այդ փոփոխություններից մեկը վերաբերում է սեկվեստրին (եկամուտների անբավարարության դեպքում ծախսերի համաչափ կրճատում)։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի օգտվել սեկվեստրից, թեեւ մեր իրավական հարթությունում այն առկա է 1995 թվականից։ Ռուսաստանում սեկվեստրը հաճախակի կիրառվել է մարզային բյուջեների մակարդակով, իսկ ճգնաժամային 2009-ին՝ նաեւ դաշնային բյուջեի մակարդակով։