ՀԱՀ-ում երկու սպիտակամորթ ֆերմերներ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման՝ սեւամորթ դեռահասի սպանության համար, որին կասկածել են 5 դոլար արժողությամբ արեւածաղկի տնկիներ գողանալու մեջ՝ հայտնում է Fox News-ը։

28-ամյա Պիտեր Դուրվարդը եւ 38-ամյա Ֆիլիպ Շատը մեղավոր են ճանաչվել 2017թ․ ապրիլին 15-ամյա Մատլոմոլ Մոսուի սպանության մեջ, ով մահացել է այն ավտոմեքենայից ընկնելու պատճառով, որի մեջ եղել են մեղադրյալները՝ հայտնում է Reuters-ը։

Տղամարդիկ հայտարարել են, որ իրենք Մոսուին բռնել են արեւածաղիկ գողանալիս եւ երբ ցանկացել են նրան ավտոմեքենայով ոստիկանություն տանել, դեռահասն ինքը թռել է այնտեղից՝ փորձելով փախչել։

Տղայի մահը հասարակական բողոքի եւ վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել Յոհանեսբուրգից 125 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք գտնվող Կոլինյի քաղաքում, որտեղ ապարտեիդից 25 տարի անց դեռեւս իշխում է ռասայական խտրականությունը։