ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացրել է Կոնեկտիկուտից մահացու հիվանդ տղամարդու երազանքը՝ անսպասելի զանգահարելով նրան հեռախոսով՝ հայտնում է BBC News-ը։

44-ամյա Ջեյ Բարեթը, ով կիստոզային ֆիբրոզ ունի, վերջերս իր քրոջ՝ տեղական դեմոկրատ պատգամավորի շնորհիվ տեղափոխվել է հոսփիս։

«Դու իմ տեսակի տղամարդ ես, Ջեյ։ դու շարունակում ես պայքարել։ Մենք երկուսս էլ պայքարում ենք»,- հեռախոսազրույցում ասել է Թրամփը։

Այնուհետեւ նրանք խոսել են քաղաքականության մասին, եւ Բարեթը խոստացել է 2020թ․ ընտրություններում իր ձայնը տալ Թրամփին, եթե մինչ այդ ողջ լինի։

Լրատվամիջոցը հայտնում է, որ բժիշկների կարծիքով՝ Բարեթին ապրելու 6 ամիս է մնացել։