Ներկա պահին չկան պաշտոնական տվյալներ այն մասին, թե Ադրբեջանը մտադիր է միջպետական հայց ներկայացնել Հայաստանի դեմ։ Այս մասին մարտի 7-ին մամուլի ասուլիսում ասել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Սակայն, նշել է իրավաբանը, եթե նման հայց ներկայացվի, դրա քննարկումը, առավել եւս՝ կատարումը, շատ տարիներ կպահանջեն։

Ավելի շուտ, Հայաստանը հանդիպակաց հայց կներկայացնի, ինչը դրականորեն կընդունվի եվրոպական կողմից։ Կպահպանվի կողմերի հավասարություն։ Առայժմ հարցը շատ լղոզված է։

Իրավաբանը նաեւ նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 350 մասնավոր բողոք Արցախի բնակիչներից։