Իսրայելի գլխավոր դատախազը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հետաքննության մասին տեղեկատվությունը ապրիլի 9-ի ընտրություններից հետո կներկայացնի՝ հայտնում է AP-ն։

Իսրայելի արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գլխավոր դատախազ Ավիչայ Մանդեբլիտը համաձայնել է հետաձգել Նեթանյահուի գործով ապացույցների ներկայացումը, որպեսզի ԶԼՄ-ներին արտահոսք չլինի։

Նեթանյահուի դեմ կոռուպցիայի երեք գործ է հարուցվել։

Մեղադրանքները կներկայացվեն միայն լսումներից հետո։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա տեղի կունենա հուլիսի 10-ին։