Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 13-ին, ժամը 10:00-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11:05-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: