Փենսիլվանիայում ձերբակալվել է ուղեւորը, որը փորձել է խեղդել վարորդին այն բանի համար, որ նա մարտին սուրբծննդյան երգեր է երգել։
Ինչպես հայտնում է USA.one-ը, տուժած վարորդը ոստիկաններին պատմել է, որ 25-ամյա ուղեւոր Քլեյթոն Լուկասը հարձակվել է իր վրա, երբ իրենք գնում էին մինիվենով։
Պարզվել է, որ Քլեյթոնը մի քանի անգամ խնդրել է վարորդին դադարել երգել, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել՝ նշանակություն չտալով ուղեւորի խնդրանքներին։ Այդ ժամանակ Լուկասը հարձակվել է նրա վրա եւ սկսել խեղդել։ Վարորդն ասում է, թե նա այնպես ուժեղ էր սեղմում իր կոկորդը, որ ինքը համարյա կորցնում էր գիտակցությունը։ Ոստիկանները հաստատել են, որ վարորդի վզին, իրոք, կապտուկներ կան, իսկ աչքերը շատ կարմրած են, քանի որ դրանցում մազանոթներ են պայթել։





























