ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ

 Խորհրդակցությանը քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հադրութ շրջկենտրոն, որտեղ շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանի հետ քննարկել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: