Իտալիայի սկանդալային վարչապետ Սիլվիո Բեռլուսոկոնիի աղջիկը եւս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝  սիրային պատմությունների պատճառով։

Սիլվիո Բեռլուսկոնիի 26-ամյա դուստրը՝ Բարբարա Բեռլուսկոնին ավարտել է մի գործարարի հետ որոշ ժամանակ առաջ սկսած սիրային հարաբերությունը։ Բարբարան այժմ  հանդիպում է բրազիլացի ֆուտբոլային աստղ 21-ամյա Պատոյի հետ։

Բարբարա Բեռլուսկոնին նշել էր, թե իր մասին հնչող բամբասանքները կարող են ազդել միայն նրա քաղաքական գործունեությանը։  «Իմ հայրը ինչ էլ անի, միեւնույնն է՝ ես նրան սիրում եմ։  Սեքս սկանդալները չեն կարող իմ հոր հանդեպ սերը նվազեցնել»,-ասել է Բեռլուսկոնիի աղջիկը։