Հինգշաբթի Սեուլի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 19.22-ին, Սեուլի մետրոպոլիտենի յոթերորդ ուղեգծում, երբ գնացքը մտել է «Թոբոնսան» կայարան տանող թունել։ Տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա, պատահարի վայրում տարհանում է իրականացվում։