Ստամբուլի բնակչուհի 45-ամյա Գ. Գ.-ն երեկոյան որոշել էր ընկերուհու հետ հանդիպել, սակայն կանգառից ոչ ճիշտ ավտոբուս է նստել եւ ենթարկվել ծեծի ու բռնաբարության։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Գ.Գ-ն երեկոյան կանգառում իրեն անհրաժեշտ ավտոբուսին է սպասել։ Այդ ընթացքում կանգառին է մոտեցել Ստամբուլի քաղաքային ավտոբուսներից մեկը, որի դիմապակուն գրված է եղել «Անձնակազմի տեղափոխման համար» ցուցանակը։ Ավտոբուսի վարորդը կնոջն ասել է, թե ինքը գնում է այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է նրան։ Գ.Գ.-ն նստել է ավտոբուսը։ Այն շարժվել է եւ դուրս եկել մայրուղի, որտեղ ընթացքի ժամանակ կնոջը ծեծել եւ բռնաբարել է ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղեւոր Ս.Թ.-ն, որից հետո նա նստել է ղեկին, եւ վարորդն է բռնաբարել կնոջը։
Այնուհետ կնոջը տարել են Բաշաքշեհիր թաղամասում գտնվող այգի, որտեղ վարորդն ու ուղեւորը կնոջը ստիպել են խմբակային սեքսով զբաղվել, որից հետո նրան կրկին ծեծել, թալանել եւ թողնելով ճանապարհին, հեռացել են։ Անցորդներից մեկը տեսել է փողոցում հայտնված կնոջն ու զանգահարել ոստիկանություն։
Ճանապարհներին տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի պետհամարանիշը, որի շնորհիվ վարորդն ու ուղեւորը արագ հայտնաբերվել են։




























