Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում անցած տարի դեկտեմբերի 10 –ին կայացած` օնկոլոգիական հիվանդություններով տառապաող երեխաների աջակցությանը նվիրված բարեգործական համերգի ժամանակ հավաքված գումարներն անհետացել են:
Ըստ Gazeta.ru-ի` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին իր բլոգում հրապարակել է հիվանդ երեխաներից մնեկի մոր` Օլգա Կուզնեցովայի նամակը:
«Ես Լիզա Կուզնեցովայի մայրն եմ, այն տասներեքամյա աղջնակի մայրը, որի հիվանդասենյակ այցելեց Շերոն Սթոունը եւ նվիրեց իր համայիլը: Հաջորդ օրը` դեկտեմբերի 10 –ին կայացավ բարեգործական համերգը, որին մասնակցում էին բոլոր աստղերն ու նաեւ Վլ. Պուտինը: Նա նույնիսկ երգեց այդ համերգին: Այդ համերգից գոյացած գումարները հավաքում էր ինչ –որ «Ֆեդերացիա» հիմնադրամ, որը, սակայն, բարեգործական հիմնադրամների շարքում չկա: Այն որեւէ տեղ գրանցված չէ, չունի կայք, այդ հիմնադարամի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»,-ասված է նամակում:
Օլգա Կուզնեցովան նաեւ գրում է, որ «Ֆեդերացիա» բարեգործական հիմնադրամն այլեւս գոյություն չունի: «Այդ պահից արդեն անցել է երեք ամիս` ոչ փող, ոչ օգնություն, ոչ էլ ինքը` հիմնադրամը»,-գրում է Կուզնեցովան:




























