Ապստամբները պնդում են, որ ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Լիբիայի արեւելքում գտնվող Ռաս Լանուֆ քաղաքը:
«Մենք գրավել ենք Ռաս Լանուֆը 100%-ով, Քադաֆիի բոլոր ուժերը հեռացել են»,-ասել է ապստամբներից մեկը: Ապստամբները պնդել են, որ իրենց վերահսկողության տակ է գտնվում նաեւ օդանավակայանը:
Սական Լիբիայի փոխարտգործնախարար Քաիմը հայտարարել է, թե Ռաս Լանուֆը գտնվում է իշխանական ուժերի վերահսկողության ներքո: «Կառավարությունը վերահսկում է քաղաքը: Այնտեղ ամեն ինչ հանգիստ է»,-ասել է նա:
Նշենք, որ փետրվարի 15-ից Լիբիայում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում` Քադաֆիի հրաժարականի պահանջով: Ապստամբների վերահսկողության տակ է գտնվում երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը` Բենգազին:





























