Ընդդիմությանը հետապնդելու պատճառով Եվրամիության կողմից Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին միացել են ԵՄ մեջ չմտնող մեկուկես տասնյակ երկրներ: Դրանց թվում են Խորվաթիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Սերբիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան: Վերջիններս հայտարարել են, թե կիսում են բելառուսական մի շարք պաշտոնյաների նկատմամբ ԵՄ կողմից սահմանափակող միջոցառումների կիրառումը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Նշված երկրները հայտարարել են, թե երաշխավորում են, որ իրենց ազգային քաղաքականությունը կհամապատասխանի ԵՄ որոշումներին: ԵՄ-ն ի պատասխան ողջունել է հայտարարությունը:
Փետրվարի սկզբին ԵՄ-ն հավանության էր արժանացրել Բելառուսի 158 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Ալ. Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին որոշումը:




























