Ամերիկյան բանակի զինվորականները, որոնք պահպանում են Wikileaks-ին հազարավոր տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող Բրեդլի Մենինգի անվտանգությունը, նրանից խլել են հագուստը: Պատճառը վտանգն է, որ նա ինքն իրեն կվնասի:
ԱՄՆ դեսանտային զորքերի մամուլի պատասխանատուն պատմել է, որ վերջին 2 գիշերները Մենինգը ստիպված է եղել քնել լրիվ մերկ: Նրանից խլել են անգամ վարտիքը: Զինվորականները կարծում են, որ Մենինգը ցանկանում է ինքնասպան լինել, գրում է Mignews-ը:
Մենինգի պաշտպաններն արդեն հայտարարել են, որ նման միջոցառումները խտրականության դրսեւորումներ են:
Հիշեցնենք, որ 23-ամյա Բրեդլի Մենինգը կալանավորվել է 2010-ի մայիսին, երբ WikiLeaks-ը հրապարակեց Իրաքում 2007-ին ամերիկյան ռազմական ուղղաթիռի հարձակումների գաղտնի տեսաձայնագրությունը, որի հետեւանքով 2 լրագրող էր մահացել: Դատարանում մենինգի մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 52 տարվա ազատազրկում:





























