Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դարձել է այդ երկրի առաջին նախագահը, ով պաշտոնաթողությունից հետո կանգնելու է դատարանի առջեւ։ Սա ոչ միայն աննախադեպ, այլ ցայտուն դեպք է։
78-ամյա Շիրակը անձեռնմխելիությունից զրկվել է 2007 թվականից՝ պաշտոնաթող լինելուց հետո։ Նա մեղադրվում է նրանում, որ Փարիզի քաղաքապետ լինելու ժամանակ նախագահական քարոզարշավի կազմակերպման համար ապօրինաբար քաղաքապետարան է ընդունել սեփական կուսակցության աշխատակազմի մի քանի անդամների:
Նմանօրինակ իրավախախտումը կարող է երկարատեւ բանտարկություն, 150 հազար եվրո տուգանքի պատճառ դառնալ, հիշեցնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Ինքը Շիրակը կտրականապես հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները։




























