Ստամբուլի մետրոյում տեղի ունեցած վթարի հետեւանքով որոշ ժամանակ դադարեցվել է Աթաթուրքի անվան օդանավակայանից դեպի Աքսարայ թաղամաս գնացքների հաղորդակցությունը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի առավոտյան մետրոյի Բայրամփաշա Քոջաթեփե կայարան մտնող գնացքը հանկարծակի դուրս է եկել գծերից եւ բախվել կայարանի պատերին։
Սարսափած ուղեւորներին արագ տարհանել են, որից հետո սկսվել է վթարի պատճառի ուսումնասիրությունը։




























