Դաշնակցությունը կանանց տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«ՀՅԴաշնակցության Գերագույն Մարմինը շնորհավորում է Ձեզ գարնանային գեղեցիկ տոնի առիթով:

Դժվար է գերագնահատել հայ կնոջ դերը ազգային ավանդույթների եւ ընտանեկան ջերմության պահպանման, սերունդների հայեցի դաստիարակության մեջ:

Այսօր հայ կինը լուրջ դերակատարություն ունի երկրի կառուցման, քաղաքացիական հասարակության կայացման, իրավունքների, հատկապես` կանանց իրավունքների պաշտպանության հարցերում: Մաղթում ենք Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք»,- ասված է ՀՅԴ ԳՄ տարածած ուղերձում: