Լիբիայի Արեւելքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ժամանակավոր կառավարության գործառույթներ իրականացնող Ազգային խորհուրդը հրաժարվել է երկրի նախագահ Մուամար Քադաֆիի առաջարկած պայմաններից՝ իշխանությունից իր հնարավոր հեռանալու շուրջ:

Քադաֆին նախկին վարչապետ Ջադալու Ազուզա Թալխիի միջոցով Ազգային խորհրդին առաջարկել է Համաժողովրդականկոնգրես հրավիրել, ապա իշխանությունը հանձնել ստեղծված կոմիտեին, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Իշխանությունից հեռանալու դիմաց Քադաֆին ցանկանում է երաշխիքներ ստանալ իր եւ իր ընտանիքի համար, նաեւ դատական անձեռնմխելիություն ձեռք բերել:

Առաջարկը մերժվել է, քանի որ ապստամբները կարծում են, որ Քադաֆիի «պատվով հեռանալու» դեպքում դա վիրավորանք կլիներ ռեժիմի զոհերի հիշատակին: