Բարաք Օբամայի վարչակազմը խնդրել է Սաուդյան Արաբիային սկսել զենքի առաքումները Լիբիայում Մուամար Քադաֆիի կառավարման դեմ ապստամբածներին, գրում է The Independent-ը:
Էր-Ռիյադին հասկացվել է, որ լիբիացի ապստամբները, առաջին հերթին, հակատանկային հրետանու եւ նռնականետերի կարիք ունեն: Երկրորդ հերթին, անհրաժեշտ է ինքնաթիռների եւ ուղղաթիռների խոցման համար զենք:
Պարբերականը նկատում է, որ Սաուդյան Արաբիան չի արձագանքել ԱՄՆ-ի առաջարկին:
Զենքի առաքումը Բենղազի կտեւի 48 ժամ:
Գործելով Էր-Ռիյադի միջոցով` Վաշինգտոնը փորձում է փակել իր մասնակցությունը Լիբիայի իրադարձություններին: Որոշ փորձագետներ մտավախություններ ունեն, որ Միացյալ Նահանգների ակնհայտ աջակցությունը ապստամբներին կարող է վնասել նրանց շահերը:
Էր-Ռիյադը սեփական պատճառներն ունի ատելու Քադաֆիին: Լրատվամիջոցների տեղեկություններով, նա իբր ցանկացել է մահափորձ կատարել Աբդալլա 2-րդի դեմ:





























