Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 8-ին ժամը 17.00-ի սահմաններում BMW-320 մակնիշի ավտոմեքենան Էրեբունու փողոցում բախվել է մայթեզրի մոտ կայանված, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել 3 անձի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածները վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: