Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը համակարգող Կենտրոնասիական կենտրոնի ստեղծման վերաբերյալ օրենք է ստորագրել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Դաշնային օրենքը կկարգավորի Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի համատեղ ուժերով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը համակարգող կենտրոնի ստեղծման գործընթացը:
Օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է 2010 թվականի փետրվարի 22-ին եւ Դաշնային խորհրդի կողմից հաստատվել է 2011 թվականի մարտին, հայտնում է մամուլի ծառայությունը:





























