ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ:

ԼՂՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում մեր ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ հարաբերությունների զարգացմանը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: