ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Ագ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը մարտի 9-ին Վիլնյուսում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարը նրանց հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի, ապագայի պլանների եւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
Հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեից, Ռոբերտ Բրադտկեից եւ Իգոր Պոպովից կմասնակցի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Նշենք, որ Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էին ընդունել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:




























