Ռիգան հանդես է գալիս Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

«Լատվիան աջակցում է հակամարտության խաղաղ, եւ բացառապես խաղաղ կարգավորմանը` դիվանագիտության եւ բանակցությունների միջոցով»,- ընդգծել է Զատլերսը` հայտարարելով, որ խաղաղ լուծման երաշխիքներն ապահովում է Մինսկի խումբը: Նա միաժամանակ ասել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը միտված ցանկացած գործողություն անընդունելի է Ռիգայի համար: