Կահիրեում վայրէջք կատարած լիբիական ինքնաթիռի ուղեւորը եղել է բեռնափոխադրումների ապահովման եւ մատակարաման վարչության ղեկավար, գեներալ-մայոր Աբդել Ռահման բեն Ալի աս-Սայիդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հայտնվում էր, որ լիբիական Learjet տիպի օդանավը, որ նախատեսված է VIP եւղեւորներիկ համար, Տրիպոլիից թռչել է Կահիրե:
Հունական լրատվամիջոցների տվյալներով, օդանավում կարող էին գտնվել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին կամ նրա ընտանիքի անդամները։
Երկիրը 40 տարի ղեկավարող Քադաֆիի հեռանալու կոչերով ցույցերը Լիբիայում շարունակվում են փետրվարի 15-ից:





























