Հայաստանի արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ մարտի 8-ին, ժամը 00:15-ի սահմաններում, հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ, 20-ամյա Նարեկ Սարիբեկյանի դին` կախված վիճակում:

Քրեակատարողական վարչության մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` գողության եւ կողոպուտի հոդվածներով, 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից: Դատավճռի համաձայն` Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: