Կիպրոսը «բացառիկ» աշխատանք է կատարել փողերի լվացման կանխման համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Մարշալ Բիլլինգսլին, հաղորդում է AP- ն:
Նրա խոսքով, Կիպրոսն իր իրավական դաշտում, ինչպես նաեւ իրավապահ ոլորտում, հասել է «հսկայական առաջընթացի եւ բարելավումների»:
Կիպրոսի ֆինանսների նախարար Հարրիս Ջորջիյաեսի հետ բանակցություններից հետո Բիլլինգսլին ասել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Կիպրոսի իշխանությունների հետ սերտ գործընկերությունը եւ հուսով է, որ այդ կապերը ամրապնդվեն:
Ջորջիյաեսը նշել է, որ Կիպրոսը եւ ԱՄՆ-ն աշխատելու են ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման դեմ պայքարում համագործակցության ընդլյանման ուղղությամբ, ինչը ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵՄ մոտ անհանգստություն է առաջացնում:





























