Վրաստանում յուրաքանչյուր երրորդ կին բռնության զոհ է: Այսպիսին են փորձագիտության արդյունքները, որը անցկացվել է «օգնություն ընտանեկան բռնության զոհերին» ծրագրի շրջանակներում:
Հետաքննությունը Վրաստանի շրջաններում անցկացվել է 2010 թվականին, որի ժամանակ հարցման են ենթարկել 1250 մարդ:
Հայրիկների 52 տոկոսը, մայրիկների 46 տոկոսը եւ ուսուցիչների 35 տոկոսը ֆիզիկական բռնություն են գործադրել կանանց ու երեխաների նկատմամբ:
Զոհերի 60 տոկոսը երեխա ժամանակ ականատես է եղել, թե ինչպես են հայրիկները ծեծում իրենց մայրերին, իսկ 15 տոկոսն ականատես է եղել` սեքսուալ բռնության:
Էստոնիայի կողմից ծրագրի ղեկավար Պետայը նշում է, որ Վրաստանում ընտանեկան բռնության կիրառումը լուրջ խնդիր է հանդիսանում: Իսկ ամենալուրջ իրավիճակը Վրաստանի Կախեթի քաղաքում:
Ինչպես հայտնում են ծրագրի ներկայացուցիչները, ծրագրի նպատակն է վերահսկել Վրաստանում բռնության կիրառումը, ինչպես նաեւ զոհերին ճիշտ ժամանակին ցուցաբերել պրոֆեսիոնալ օգնություն:





























