ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 2 մարդ է մահացել, 4-ը՝ տուժել, հայտնում է WBTV-ն:

Հրաձգությունը տեղի է ունեցել Շառլոտ քաղաքի համալսարանում: Տուժածներին, որոնցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, հոսպիտալացրել են:

Համալսարանի ղեկավարությունը տարածքում գտնվող բոլորին խորհուրդ է տվել թաքնվել անվտանգ տեղում: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ:

Հրաձգությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել է մեկ մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ նա 22-ամյա Տրիստան Էնդրյու Թերելն է, նրան մեղադրանք է առաջադրվել:

WBTV-ն նաեւ տեսանյութ է ցուցադրել, որում երեւում է, թե ինչպես են իրավակարգի պահապանները ձեռնաշղթաներով երիտասարդին տանում ոստիկանական բաժանմունք:

Հրաձիգի դրդապատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: