Թերթը գրում է, որ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելը, փաստացի, միակ դիվանագետն է, որ ոչ միայն չի հետեւել, ասենք, ամերիկացի իր գործընկերներին, այլեւ ըստ արժանվույն է արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցների փորձերին` հերթական հարցադրման առնչությամբ: Խոսքը ադրբեջանական կողմի այն տեղեկության մասին է, թե հայ դիպուկահարի կրակոցից 9-ամյա երեխա է սպանվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ջանկորելը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունը, ընդգծելով, որ ինքը չի պատասխանի այդ հարցին, քանի որ դա «բացարձակապես այլ թեմա է»:
Սրա կողքին, ադրբեջանական լրատվական գործակալությունները, որոշակի ստանդարտների հետեւելով, հավելում են, որ հարցադրումը վերաբերել է 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվանը, ընդ որում, դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, երբ վիրավոր երեխային հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, գրում է թերթը:





























