Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանգստյան օրերին մասնակցելու է Մայամիում ընթացող զբոսաշրջային ցուցահանդեսին: Նա անձամբ է անցկացնելու Վրաստանի շնորհանդեսը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան եւ նկատել, որ «Սահակաշվիլիի այցը ԱՄՆ կրում է գործնական բնույթ»:

Նրա խոսքով, հաջորդ շաբաթ նախագահն այցելելու է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՀ տնօրենի եւ Սենատի ներկայացուցիչների հետ: