Հայաստանի արագ զարգացման գլխավոր խոչընդոտը շրջափակումն է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը` մարտի 11-ին Բելգիայի Անթվերպենի եւ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանների մի խումբ ուսանողների հետ հանդիպմանը:
Ոսւանողները խորհրդարան էին այցելել տնտեսագետ, Անտվերպենի համալսարանի այցելու պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը պատասխանել է Հայաստանի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող ուսանողների կողմից բարձրացված տարատեսակ հարցերին: Ուսանողներից մեկի այն հարցին, թե որն է Հայաստանի արագ զարգացման հիմնական խոչընդոտը, Սամվել Բալասանայնն ի թիվս այլ պատճառների, որպես գլխավոր խոչընդոտ նշեց Հայաստանի` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու փաստը:





























