Կոտայքի մարզում երեկ՝ մայիսի 7–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ մայիսի 7–ին ժամը 08։50–ին Հրազդանի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տղամարդ է ինքնասպան եղել։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը առավոտյան կինը նկատել է, որ ամուսինը չկա, սկսել է որոնել նրան: Որոշ ժամանակ անց իջել է նկուղ և նրան խողովակից սավանով կախված հայտնաբերել։

NEWS.am–ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը երեխաներ և թոռներ ունի. Տղաներն աշխատում էին արտերկրում, ընտանիքն ապրում էր սոցիալական նորմալ պայմաններում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։