ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանին աշխատանքից ազատելու հնարավորության մասին իր խոսքերից:
Մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետից հետաքրքրվեցին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատելու հետ կապված իրավիճակից:
Փաշինյանը հայտնեց, որ Արդարադատության նախարարարությանը իրավական փորձաքնության համար փոխանցել է դիմումը: Նախարարությունն ընդունել է Մշակույթի նախարարութւյան փաստարկների մի մասը: Հիմնական փաստարկն այն է, որ Օրբելյանի նշանակումն անօրինական էր:
Փաշինյան իր կողմից խոստացավ հանդիպել թատրոնի ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրավիճակից դուրս գալու ուղիները:
Լրագրողի դիտարկմանը, որ նա ավելի վաղ հայտնել էր մշակույթի նախարարին ազատելու պատրաստակամության մասին, եթե պարզվի գործողություններրի անիրավազորությունը, Փաշինյանը նշեց, որ իր խոքերից չի հրաժարվում:





























