Մայիսի 7-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում գործող շոգեբաղնիքում ոմն Անուշ, օգտվելով իր անուշադրությունից, պահարանից գողացել է իր ոսկյա շղթան՝ պատճառելով 200.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Տարոնի եւ Բազումի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անուշը 1983 թ. ծնված Վալենտինա Բ.-ն է: Նա հրավիրվել է ոստիկանության Տարոնի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: