Մայիսի 8-ին, ժամը 22:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի եւ «Յունիբանկ»-ի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Մ.-ն գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ եւ ըստ ականատես քաղաքացիների արտահայտել է ինքնավնասման ցանկություն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: