Պակիստանի Փենջաբ նահանգում ամուսնանալուց հրաժարվելու համար 16-ամյա աղջկան այրելու փորձի պատճառով երկու մարդ է կալանավորվել:

Gulf News-ը հաղորդում է, որ ոստիկանությունը կալանավորել է մահափորձի գործով գլխավոր կասկածյալին, որը ամուսնանալուց հրաժարվելու համար հանցակցի հետ այրել է աղջկան:

Ոստիկանությունը հայտարարել է, որ դեմքի այրվածքներ ստացած աղջիկը  տեղափոխվել է Մուզզաֆարգարհ հիվանդանոց: Ոստիկանության տվյալներով՝ նրա վիճակը կայուն է:

Աղջկա մայրը գիշերն արթնացել է դստեր գոռոցներից: Նրա խոսքով՝ երկու տղամարդիկ փախել են, երբ դեռահասի վրա յուղ են լցրել եւ այրել:  Հարազատների օգնությամբ հաջողվել է մարել կրակը: Նա ասել է, որ կասկածյալի հարազատները խնդրել են նրա աղջկա ձեռքը, սակայն նրանք մերժել են նրանց: Հենց դա էլ դարձել է ողբերգության պատճառ: