Փարիզում գտնվող հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Վրաստանի երկու քաղաքացի է մահացել: Նրանք հայազգի ամուսիններ են 32-ամյա Թամազ եւ 27-ամյա Դիանա Դալոյանները, հայտնում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:
Ինչպես հայտնել են մահացածների ծնողները, հրդեհն սկսվել է լուսաբացին, ժամը 04:00-ին: Ընդհանուր առմամբ, հրդեհը խլել է 7 մարդու կյանք, եւս 21-ը այրվածքներ են ստացել:
Հրդեհից փրկվել են զոհված ամուսինների երեխաները` 8-ամյա Թենգիզը եւ 10-ամյա Մարիամը: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում:



























