Ամերիկյան իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը մահացել է 96 տարեկան հասակում ԱՄՆ-ում, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իրավապաշտպանի որդուն:
1978 թվականին Բերնշտեյնում նա հիմնադրել է երեք իրավապաշտպան խմբեր, որոնք 10 տարի անց միավորվել են Human Rights Watch կազմակերպության մեջ:
1966-1990թթ. իրավապաշտպանը նաեւ գլխավորում էր Random House տպարանը, որը հրապարակում էր այդ թվում այնպիսի խորհրդային իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների գրքերը, ինչպիսիք են ակադեմիկ Անդրեյ Սախարովն ու նրա տիկին Ելենա Բոները: Բերնշտեյնը նաեւ անձամբ էր հանդիպել Սախարովի եւ Բոների հետ Մոսկվայում:
2011 թվականին Բերնշտեյնը հիմնել էր եւս մեկ իրավապաշտպան կազմակերպություն՝ Advancing Human Rights-ը:
Կյանքի վերջին տարիներին նա ակտիվորեն զբաղվել է դասախոսական գործունեությամբ: Յելի եւ Նյու Յորքի համալսարաններում գործում է Բերնշտեյնի կրթաթոշակի ծրագիրն իրավաբանություն ուսումնաիրող ուսանողների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























