Գործունյա մարդկանց համար տարիքը խոչընդոտ չէ, ինչն ապացուցել է Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի 100-ամյա բնակչուհի Լիզել Հայզեն: Նա ձայների մեծամասնությամբ ընտրվել է քաղաքային խորհրդում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Հետաքրքրական է, որ դա նրա առաջին փորձն է: Ավելի վաղ նման միջոցառումների նա չի մասնակցել, նշում է ORF հեռուստաալիքը:
Լիզելը քաղաքացիների շրջանում համակրանքի է արժանացել իր պահանջով: Նա պահանջում է վերսկսել հասարակական ջրավազանի աշխատանքը, որը ֆինանսական հանգամանքների պատճառով փակվել էր 2011 թվականին: Քաղխորհրդի պաշտոնական ներկայացուցիչը հասատատել է, որ ամենատարեց աշխատակիցն աշխատանքի է անցել: Ավելի ուշ կորոշվի, թե կոնկրետ ինչ աշխատանքով կզբաղվի Լիզելը:





























